Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սամվել Ալեքսանյանին առարկեին՝ նա էլ աքացիներ կտար

Նոյեմբեր 18,2011 15:15

Հմայակ Հովհաննիսյանը մեկնաբանում է Սուրեն Խաչատրյանի դեպքը

 Սյսօր «Վարկած» ակումբում լրագրողները քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին խնդրեցին մեկնաբանել, թե ինչու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ի տարբերություն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, դեռ չի պատժվել: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ «Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերն օրինազանցություններ են անում: Երբ Ալեքսանյան Սամվելը մտնում է դիմացի խանութ ու ասում, թե ո՞վ է քեզ իրավունք տվել իմ սուպերմարկետի մոտ խանութ բացել, մարդն ասում է՝ վարկ եմ վերցրել, ես էլ եմ ուզում ապրել, գոյատեւել, ասում է՝ չէ, պիտի փակես, բա էդ դեպքերը հետեւանք ունեցա՞ն, որ Սուրեն Խաչատրյանի դեպքն ունենար: Սիլվա Համբարձումյանը ոնց որ թե պնդոտ կին է ու առարկել է, իսկ եթե Սամվել Ալեքսանյանին այդ խանութպանն առարկեր՝ նա էլ աքացիներ կստանար, գուցե նաեւ սպանվեր»: Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ եթե տեսաձայնագրություններով պարզ դառնա, որ Սուրեն Խաչատրյանը մեղավոր է, պետք է անպայման պատժվեն նաեւ այն պատգամավորները, որոնք այդ պահին նրա հետ են եղել եւ կեղծ վկայություն են տվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930