Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյան. «Հո Հովիկ Աբրահամյանը շունչը չէ՞ր փչել, որ մինչեւ քառասունքը նրան չփոխարինեն»

Նոյեմբեր 18,2011 14:47

Այսօր քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը «Վարկած» ակումբում հրավիրած ասուլիսում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, նշեց, որ «նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, թե իբր էթիկայի խախտում կլինի Ազգային ժողովի նոր նախագահի արագ նշանակումը, ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանն իր ցանկությամբ չի դարձել շտաբի պետ: Եթե դա Հովիկ Աբրահամյանի ցանկությամբ է եղել, ապա ի՞նչ էթիկայի մասին է խոսքը: Հովիկ Աբրահամյանը հո շունչը չէ՞ր փչել, որ մինչեւ քառասունքը լրանալը չխոսեն էն մասին, թե ով պիտի գա նրանից հետո ու նրան չփոխարինեն»:

Aravot.am-ի հարցին՝ ձեր կանխատեսմամբ՝ ապագա խորհրդարանում ո՞ր ուժերը գերակա կլինեն, որ կուսակցությունը քանի՞ տոկոս ձայն կհավաքի՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր երկրում ընտրակեղծարարությունը կարող է հաշվել ու իր հաշվարկներում ընդգրկել միայն 1 մարդ՝ Ահարոն Ադիբեկյանը, դրանք կանխատեսում չեն, իշխանության սցենարի բացահայտում է ըստ էության, իսկ Ահարոնը գիտի, թե իշխանությունը որ չափով է մտադիր ընտրակեղծարարության մեքենան աշխատացնել, իր հետ երեւի կիսվում են, էլի»: Արդար ընտրության դեպքում, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ն 100 %-ով կհաղթի. «ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին պատրաստ չէ, պատրաստ է նախագահական ընտրությանը»: Քաղաքագետը նաեւ ասաց, որ եթե ԲՀԿ-ից հրավեր լինի, կընդունի այն ու մեծամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին:

Հռիփսիմե Ջեբեջյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930