Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2012 թվականի խաղարկության մեկնարկը տրվելու է այս տարի՝ դեկտեմբերի 19-ին, ինչի մասին «Առավոտը» տեղեկացրել է: Պատասխան խաղերը կայանալու են մեկ շաբաթ հետո:
Քառորդ եզրափակչում պայքարի մեջ մտնելու է ութ թիմ: Առաջին խաղում (դեկտեմբերի 19-20-ին) հանդիպելու են «Ուլիսն» ու «Արարատը», «Գանձասարն» ու «Իմպուլսը», «Փյունիկն» ու «Միկան», «Շիրակն» ու «Բանանցը»: Պատասխան հանդիպումները նշանակված են դեկտեմբերի 23-24-ին:
«Առավոտ» օրաթերթ