Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար խաղեր

Նոյեմբեր 18,2011 14:08

 

 

Օդանավակայանում  կանգնած  սպասում եմ վերադարձիդ: 5 տարի առաջ էր, որ դու թողեցիր հայրենիքդ, ուսումդ, և մեկնեցիր Ֆրանսիա ` սովորելու: Ես խոստացա սպասել քեզ և կատարեցի խոստումս: Հիմա սրտի թրթիռով սպասում եմ քեզ: Եվ ահա հեռվից տեսնում եմ, թե ինչպես ես մոտենում: Ոճդ փոխվել է, սանրվածքդ, աչքերդ էլ կարծես այլ են, բայց ես քեզ ճանաչեցի , դու ինձ հարազատ ես:

Չնայած արտաքնապես ուրիշ էիր, բայց համոզված էի ,որ ներքինդ նույնն է մնացել. նույն զգայունը, նրբազգացը, սիրողը, հայրենասերը:

Բայց  մի պահ սառեցի, երբ սկսեցիր խոսել ինձ հետ: Տարօրինակ զգացողությամբ վերադարձա տուն: Ինձ ներշնչում էի, որ դա ուղղակի  առաջին տպավորություն էր, որ ես սխալվում եմ, որ հիմա ամեն ինչ կանցնի:

Հաջորդ օրը մենք հանդիպեցինք, մեր խոսակցությունը ոչ մի կերպ չէր ստացվում: Ինձ նաև զարմացրել էր քո ականջի օղը:  Հիշեցի մի պահ, թե ինչպես էիր վերաբերվում ականջօղով տղաներին: Ինչքան ես դու փոխվել: Գնալով մեր հարաբերությունները սառում էին:

Ես դեմ չէի քո արտաքինին, ու նույնիսկ ականջօղին` ես դեմ էի քո սառը հոգուն, քո հույզերի ու ոչինչ չասող աչքերին: Մենք բաժանվեցինք, բայց դու ինձ համար շատ թանկ կմնաս, իմ մտքերում էլ կլինես ոչ թե որպես Դեյվիդ, այլ ` Դավիթ :

 

Անժելա Քարափուլյան

ՀՊՄՀ- Կուլտուրայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930