Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության առաջիկա ծրագրերը

Նոյեմբեր 18,2011 13:33

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 16-ին տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ: ԱԱԽ քարտուղարի գլխավորությամբ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրեւի հետ: Կողմերը քննարկել են ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը: Այնուհետեւ տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի առանձնազրույցը, որին հետեւել է ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը: Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ներկայացվել եւ քննարկվել են ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք՝ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ սահմանային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող խնդիրներ, ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ ՀՀ-ում եւ ՌԴ-ում 2012թ. նախատեսված անվտանգության հարցերով միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Կողմերը ստորագրել են ՀՀ եւ ՌԴ Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության՝ կոնկրետ գործողություններ, միջոցառումներ եւ հստակ ժամանակացույց ներառող 2012-2013թթ. ծրագիրը:

Իսկ երեկ տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը:

Կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել գործողությունների ծրագիր 2012-2013թթ. համար՝ փոխգործակցության խորացմանն ուղղված միջոցառումների ցանկով եւ ժամանակացույցով: Այնուհետեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում հայաստանյան պատվիրակության, ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ ստորաբաժանումների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել “Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում” թեմայով կլոր սեղան-քննարկում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով եւ բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ընդգծելով Հայաստան-ՀԱՊԿ ակտիվ փոխգործակցության կարեւորությունը:

Իր զեկույցում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ամփոփ կերպով ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված աշխատանքները եւ ապագայի ծրագրերը:  Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են նաեւ 2012թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Կլոր սեղանի ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, որն անդրադարձել է արտակարգ իրավիճակների գծով Հայաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող աշխատանքներին եւ այս ոլորտում համագործակցության ընդլայնման եւ խորացման հեռանկարներին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930