Այո, պնդում են սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախաձեռնողները
Այսօր Երեւանում ՀՀ փաստաբանական պալատի անդամ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Արթուր Ոսկանյանը, գերմանահայ փաստաբան Սամվել Ջաղինյանը, «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանն ու Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը հայտարարեցին, որ ստեղծում են սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Ասուլիսին անպատրաստ էր եկել միայն Տիգրան Կարապետյանը: Ինքը ասաց: Իսկ մյուսները կոնկրետ անուններ ու փաստեր ներկայացրեցին:
Ամերիկահայ Էդմոն Խուդյանին առաջարկել են շենք կառուցել, հետո խաբել գցել են, ըստ փաստաբանների՝ 5-7 միլիոն դոլար: Նրա գումարները յուրացրել են Էդիկ Եսայանն ու Վլադիսլավ Մանգասարյանը, Խուդյանն ու նրա շահերի ներկայացուցիչ փաստաբանները դիմել են իրավապահներին, այս տարվա մարտին քրեական գործ է հարուցվել, սակայն անցած ութ ամսում ոչ Էդիկ Եսայանը, ոչ Վլադիսլավ Մանգասարյանը անգամ չեն հարցաքննվել:
Կարդացեք նաև
Գերմանահայ Ժորժ Թովմասյանը տարիներ առաջ 9000 դոլար է տվել, որ տրամադրվի Ղարաբաղի պատերազմում զոհված ընտանիքներին, չեն տրամադրել, նա առաջարկել է գտնել այդ գումարը յուրացնողին եւ վերադարձնել գումարը ու ինքն էլ վրան կավելացնի ու աղետի գոտու անօթեւանների համար մի քանի բնակարան կգնի: Չեն արել: Անցած տարի նույն Ժորժ Թոմվասյանը 75 միլիոն ՀՀ դրամ է տվել Դերենիկ Ստեփանյանին («ԴԵՍՇԻՆ» ընկերություն), որ իր համար առանձնատուն կառուցեն: Չեն կառուցել, քցել են ու ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր սփյուռքահայ Հարությունյաններն ու «Երկիր» միության հիմնադիր սփյուռքահայ Սեւակ Արծրունին էլ քցել-քցվելու խնդիրներ ունեն իրար հետ:
Բանախոսները սահմանափակվեցին այս օրինակներով: Արման Բաբաջանյանը ասաց, որ խնդիրը համակարգային է, Հայաստանում քրեական մտածողությամբ պաշտոնյաները համառորեն քցում են սփյուռքահայ ներդրողներին: Էդմոն Խուդյանին իրեն քցած գործընկերոջ՝ Վլադիսլավ Մանգասարյանի հետ ծանոթացրել է ՀՀ նախագահի դեսպան եղբայր Լեւոն Սարգսյանը (ծանոթությունը եղել է 2004 թվականին, այն ժամանակ Սերժ Սարսգյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր): Ինտերնետ կապով ասուլիսին միացած Էդմոն Խուդյանը ասաց, որ իրեն խաբել են նախնական պայմանավորվածությամբ: «Շատ հավանական է, որ գործը առաջ չի գնում Լեւոն Սարգսյանի հանգամանքով պայմանավորված: Կազմակերպված միտում են ունեցել տարածքները քցելու, փողերը յուրացնելու համար»,- ասաց Էդմոն Խուդյանը:
Քիչ անց սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամը իր առաջին հայտարարությունը կտարածի:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Հարգանքներս և շնորհակալությունս նախաձեռնողներին: