Այսօր Հայաստանի չորս շախմատիստներ՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետներ Ռոբերտ Աղասարյանը եւ Կարեն Գրիգորյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Բրազիլիայի Կալդաս Նովա քաղաքում պայքարը կսկսեն պատանիների աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մեր տղաները հանդես են գալիս բարձր տարիքային խմբերում. Սամվելն ու Ռոբերտը՝ 18 տարեկանների, Կարենն ու Հովհաննեսը՝ 16 տարեկանների մրցաշարում:
Մրցաշրջան 2011-ում նշված բոլոր շախմատիստներն էլ բավականին հաջող են հանդես եկել միջազգային տարբեր մակարդակի մրցաշարերում: Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան տարին եզրափակի նաեւ այս տարիքային խմբերի աշխարհի չեմպիոններով կամ մեդալակիրներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ