Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական խմբերի նոր ղեկավարներ

Նոյեմբեր 18,2011 13:00

2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը  քննող քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության  ՀԿԳ ավագ քննիչ  Վահագն Հարությունյանը 2011թ. նոյեմբերի 16-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով  քննության վարչության պետի պաշտոնում: Քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին, ով ղեկավարելու է քննչական խմբի աշխատանքներրը:

Բացի այդ,  ՀՀ  ՀՔԾ ՀԿԳ քննիչ  Գևորգ Գևորգյանը 2011թ. նոյեմբերի 17-ին նշանակվել է ՀՀ ոստիկնանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետի  պաշտոնում: Նրա վարույթում քննվող՝ Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա հարուցված, ինչպես նաև ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գևորգյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործերի հետագա  նախաքննությունը հանձնարարվել է  ՀՔԾ ՀԿԳ Արշալույս  Մինասյանին:

 ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930