Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանության մեջ կասկածվող մի հայի

Նոյեմբեր 18,2011 12:57

Չորեքշաբթի Բելգիայից Սակրամենտո է փոխանցվել Դանիել Կարապետյանը, որը երրորդն է այն չորս անձանցից, որոնք կասկածվում են 2003-ին Սակրամենտոյում կատարված սպանության առնչությամբ: Այս մասին հաղորդում է News10.net-ը, որը հղում անելով  Սակրամենտոյի ոստիկանության լրատվական ծառայությանը՝ նշում է, որ քննիչները պնդում են, թե վկայություններ կան, որ Կարապետյանը, Գագիկ Կարապետյանը, Արարատ Մանուկյանը եւ Եղիազար Կարապետյանը առնչություն ունեն 2003-ի սեպտեմբերին կատարված մի սպանությանը: ագիկ Կարապետյանը եւ Մանուկյանը կալանավորվել են ու դատապարտվել, իսկ Դանիել եւ Եղիազար Կարապետյանները փախել էին երկրից: Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ FBI-ը որոնում էր նրանց տարբեր երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ Բելգիայում:

Եղիազար Կարապետյանը դեռ չի հայտնաբերվել: Նրա մասին տեղեկություններ հայտնելու համար խոստացված է 1000 դոլար պարգեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել