Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը՝ «Ժառանգության» նախաձեռնության մասին

Նոյեմբեր 18,2011 11:52

Նախկին խորհրդային ճամբարի շատ երկրներում է գաղտնազերծման մասին օրենք ընդունվել՝ Լիտվա, Լատվիա, էստոնիա, Լեհաստան, Չեխիա, Սլովենիա, Գերմանիա, Ռումինիա, Ալբանիա, Հունգարիա, Վրաստան, Բուլղարիա, եւ այդ երկրներից ոչ մեկը ոչ միայն չի կործանվել, այլեւ իրենց զարգացմամբ շատ ավելի առաջ են Հայաստանից։ Սա գալիս է ապացուցելու, որ մտացածին է այն միտքը, թե գաղտնազերծման մասին օրենքը կարող է վտանգել պետության անվտանգությանը։ Ընդհակառակը՝ նման օրենքի բացակայությունն է վտանգավոր պետության համար։ Ժամանակին նման օրենք ընդունելով, մենք մեկընդմիշտ հրաժեշտ կտայինք խորհրդային մեր անցյալին եւ անկախության հռչակումից  քսան տարի անց չէինք շարունակի պորտալարով կապված մնալ խորհրդային հատուկ ծառայությունների ընդհանուր համակարգին, որն այսօր միմիայն ռուսական կայսրական շահն է սպասարկում: Այդ համակարգը ոչ միայն ժամանակավրեպ է, ոչ միայն արյունոտ է, ոչ միայն ազատ աշխարհի ու ազատ մարդու կողմից մերժելի, այլեւ խարխլում է մեր ինքնիշխանության հիմքերը: Պատահական չէ ԱՊՀ կոչվող երկրների նմանությունը։ Դրանցից եւ ոչ մեկում արդար ու ազնիվ ընտրություններ տեղի չեն ունենում։ Այդ երկրներում մարդիկ քաղաքական հետապնդումների են ենթարկվում։ Դրանք բոլորն էլ ապրում ու կառավարվում են Ռուսաստանում մշակված սցենարներին համապատասխան, սցենարներ, որ այդ սատելիտ երկրներում կյանքի են կոչվում ազգային անվտանգության անվան տակ հանդես եկող իրենց տեղական ենթակառույցների միջոցով։ Ահա այդ սարդոստայնից դուրս պրծնելուն նաեւ պետք Է ծառայի գաղտնազերծման մասին օրենքը։ Այն շատ բան կփոխեր մեզանում։ Ափսոս, որ այսօր հաջողություն չի ունենալու։

 

Վարդան Հարությունյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930