«Հայաստանում բացվելու են Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը եւ ռուսական գիմնազիա». այսպես է վերնագրել այսօր տարածած իր հաղորդագրությունը «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, թե Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի նոյեմբերի 16-ի հանդիպման ժամանակ քննարկվել են «գործնական քայլեր՝ Հայաստանում բացելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ ու «Հայաստանի Հանրապետության Հանրակրթության մասին» օրենքում 2010 թվականին ընդունված փոփոխությունների շրջանակում՝ նաեւ ռուսական գիմնազիա»:
Ի դեպ, նշենք, որ Հայաստանի ԿԳՆ-ն այս հանդիպման մասին չէր տարածել հաղորդագրություն: