Լրահոս
Օրվա լրահոսը

Մերն ուրիշ է

Նոյեմբեր 18,2011 11:28

Եզակի երկիր Է Հայաստանը։ Միայն մեր երկրում Է հնարավոր արժեքների ու չափանիշների այսպիսի խճողում, այսքան ձեւախեղված քաղաքական դաշտ եւ այսքան հանդուրժող հասարակություն։ Միայն մեր երկրում Է հնարավոր, որ երկրի տնտեսությունը տապալելն ու տնտեսական խայտառակ իրավիճակ ստեղծելը ներվեն երկրիդ վարչապետին, սակայն մի քանի բաժակ խմիչքը դառնա մատի փաթաթան։ Միայն մեզանում Է հնարավոր, որ, ասենք, հանքարդյունահանման ոլորտում տիրող խայտառակ վիճակի բացահայտումը Էներգետիկայի նախարարը հանգիստ մարսի, իսկ «շարիկ գլորելը» դառնա համընդհանուր քննարկման թեմա։ Միայն մեր երկրում կարող Է մարզպետը մի ամբողջ մարզ դատապարտել չքավորության եւ անհուսության, սակայն նրա պաշտոնազրկման պատճառ դառնա իր կուսակից քաղաքապետի պարտությունն ընտրություններում։ Վերջապես միայն մեր երկրում կարող Է պաշտոնյան մարդ ծեծել ու հանգիստ շարունակել պաշտոնավարել։ Ավելին՝ երբեմն ծեծողը (ԴԱՀԿ պետը) կարող Է շարունակել աշխատել, իսկ նրա անմիջական ղեկավարը (նախարարը) պաշտոնաթող արվել։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930