Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք դատապարտված ենք խոսել։ Բայց մեզ լսող չկա։

Նոյեմբեր 18,2011 11:14

Սահմանադրական դատարանի նոյեմբերի 15-ի վճիռը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի վերաբերյալ (հիշեցնենք, որ շատերի կարծիքով այն սահմանափակում է խոսքի եւ արտահայտվելու ազատությունը) դժգոհության նոր ալիք բարձրացրեց։
Հայտարարություններ հնչեցին, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, լրատվամիջոցներին խեղդում են, լրագրողները վախենում են ազատ արտահայտվել եւ այլն։
Ճիշտ չէ, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն։ Հակառակը, գուցե երբեք հայրենի պատմության մեջ չի եղել խոսքի այնպիսի ազատություն, ինչպիսին այսօր է։ Կարող ես ասել ինչ մտքովդ անցնի։ Խոսքերը կորցրել են ուժը։ Դեվալվացիայի ենթարկվել։ Արժեզրկվել։
Ո՞վ ասաց, թե մենք դատապարտված ենք լռել։ Մենք դատապարտված ենք խոսել։ Բայց մեզ լսող չկա։ Մենք դատապարտված ենք գրել, բայց մեզ կարդացող չկա։ Խոսքը ազատագրված եւ բազմապատկված է զրոյին մոտ ինչ-որ բանով։
Դե ինչ, ողջույն հղենք Միդաս արքային. մեր ցանկությունները իրականացան։ Ուզում էինք խոսքի ազատություն, եւ մենք այն ստացանք։
Ժամանակին, երբ խոսքն արգելված էր ու դեֆիցիտ՝ սեւ ձկնկիթի պես, եւ դրա համար բանտարկում, նույնիսկ սպանում էին, երբ խոսքը շառաչում էր զենքի պես եւ կախվածություն առաջացնում՝ ինչպես թմրանյութ, այն ժամանակ դա գնահատվում էր։ Այն ժամանակ Արեգակն անգամ կանգնեցնում էին խոսքով։
Այնուհետ մենք թեւակոխեցինք խոսքի վերարտադրության դարաշրջան։ Երբ խոսքի համար մռութիդ անգամ ոչ ոք չի հասցնի։ Թեեւ ստում ենք, ինչ-որ մեկը այնուամենայնիվ կհասցնի։ Բայց դա ավելի շուտ բացառություն է։
Իսկ ընդհանուր առմամբ խոսքը կորցրել է ուժը, աղի պես։ Եվ դադարել ուժի մաս լինելուց։ Գոռա, կոկորդ պատռիր՝ չեն լսում։

Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930