Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փողը տվել է հիմնադրամը, տոմսերը բաժանել ՀՀԿ-ն

Նոյեմբեր 18,2011 11:06

Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար։ Որքան մեզ հայտնի է՝ Մարզահամերգային համալիրի միայն մեծ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե։ Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե մեր ընթերցողներն ուզում են իմանալ՝ որքա՞ն գումար է ծախսվում ՀՀԿ «քավորությամբ» անվճար համերգներ կազմակերպելու համար, եւ որտեղից են այդ գումարները։ «Հայաստանի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է ծախսել»,- ի պատասխան հայտարարել է Ավագյանը՝ հավելելով, թե մնացածը պետք է հարցնել իրենց լրատվական ծառայությունից։ Իսկ հարց է ծագում՝ որտեղի՞ց այդքան գումար ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը։

 

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930