Հատված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի հարցազրույցից
– Ինչպե՞ս եք գնահատում այն վարկածը, որ ինչ-որ մի պահի իշխանությունն ինքը կուզենա գնալ արտահերթ ընտրությունների՝ Սահակաշվիլիի տարբերակով։
– Նման ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ, որ այս պահին իրենք նստած հաշվում են։ Եթե գոնե մտածեն, որ մի 40-45 տոկոսի շանս կունենան վերարտադրվելու, անպայման դրան կգնան։ Դա իրենց համար ելք կլինի։ Բայց ես Ձեզ հավատացնում եմ, որ իրենք իրենց հաշվարկների արդյունքում չեն տեսնում վերարտադրվելու այդ 40-45 տոկոսի շանսը։ Կարծում եմ՝ չեն գնա։ Հիմա նույնիսկ խոսում են, որ դեկտեմբերի 1-ին հրաժարական տա, հունվարի 5-10-ին ընտրություն է լինում, Նոր տարի եւ այլն, բայց ես հավատացնում եմ՝ ամբողջ հայ ժողովուրդը թողնելու է այդ Նոր տարին եւ լծվելու է Սերժի հեռացման գործընթացին:
«Ժողովուրդ»