«Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար, ԲՀԿ անդամ Սուրիկ Հակոբյանը, որի ավագ որդին՝ Արտուշը, կրտսեր որդին՝ Անդրանիկը կալանավորված են մի շարք բարձրաստիճան անձանց տները թալանած բանդայի գործով՝ թերթին հարցազրույց է տվել: Ներկայացնում ենք հատվածներ:
– Էս ամեն ինչը կուսակցական խաղեր են։ Ես Գագիկ Ծառուկյանից չեմ հրաժարվելու, Բարգավաճ կուսակցության անդամ եմ մնալու։ Սրանք էդ կուսակցության խաղերն են, մենք էլ Բարգավաճ կուսակցության անդամ ենք բոլորս, ողջ ընտանիքով։
– Ուզում եք ասել, որ ՀՀԿ-ի՞ խաղերն են, ձեր հարազատներին քրեական հետապնդման են ենթարկում, բանի որ դուք ԲՀԿ-ի անդա՞մ եք։
– Ես չգիտեմ, բայց երեւի տենց մի բան կա: Թե չէ ո՞վ կարար, իմ կուսակցական լինելով հանդերձ, իմ որդիներին, հարսիս բռներ, բանտարկեր։ Ո՞վ կարող էր։
– Այսինքն, լինելով ԲՀԿ-ական՝ ձեզ պաշտպանվա՞ծ էիք զգում։
– Չէ, ոչ թե պաշտպանված էի զգում, այլ այդ կուսակցության անդամ էի։ էսօրվա դրությամբ ո՞վ է էս երկրի տերը։ Երեւի հանրապետականները, չէ՞։ Ու մեր ընտանիքին տենց հալածում են, նեղություն են տալիս:
– Բայց ինչո՞ւ ԲՀԿ ողջ կուսակցությունից հենց ձեր որդիների հետ կապված այս հետապնդումը սկսվեց։
– Հաստատ չդիտեմ, բայց երեւի պատճառը էն ա, որ ԲՀԿ առաջնորդի ու մեր մեջ մտերմություն կա: Բայց ում խաղերն էլ սրանք լինեն, ուզում են բարձրանան՝ երկինք թռնեն ու իջնեն, մեկ ա՝ ես էդ կուսակցությունից դուրս չեմ գալու, մեկ ա՝ ինձ չեն կարողանալու հեղափոխել: Ես ընդդիմություն եմ եղել, քցել բռնել եմ ու հասկացել, որ ԲՀԿ-ն կարա էս ժողովրդին տանի առաջ:
Անի Գեւորգյան
«Հայկական ժամանակ»