Շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը երեկ ուշ երեկոյան միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Սվիդլեր-Անանդ, Կարյակին-Նակամուրա,Նեպոմնյաշչի-Իվանչուկ պարտիաներում: Օրվա միակ հաղթանակը տոնեց Մագնուս Կարլսենը` պարտության մատնելով աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Բորիս Գելֆանդին: Երկու տուրից հետո Իվանչուկը, Կարլսենը եւ Նեպոմնյաշչին վաստակել են 1,5-ական միավոր: 4-7-րդ տեղերը 1,0-ական միավորով բաժանում են Անանդը, Արոնյանը, Կարյակինը, Նակամուրան, իսկ աղյուսակը 0,5-ական միավորով եզրափակում են Գելֆանդը, Կրամնիկը եւ Սվիդլերը:
Այսօր երրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը Վասիլի Իվանչուկն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ