Լրահոս
Օրվա լրահոսը

Հումորը ռիթմի զգացողություն է

Նոյեմբեր 18,2011 00:05

Երբ երեխաներս նայում են «Վիտամինը» եւ ուշքները գնում է ծիծաղից, իսկ ինձ դա առանձնապես ծիծաղելի չի թվում, բնականաբար, մոտս հարց է առաջանում՝ ինչով է պայմանավորված մեր ընկալումների այդ տարբերությունը: Մի կողմ թողնենք տարիքային տարբերությունը եւ այն, որ «Վիտամինի» հումորը հիմնված է ոչ այնքան իրավիճակների՝ ծիծաղ առաջացնող բնույթից, որքան ժարգոնային բառերի առատ կիրառումից: Այդ բառերն էլ տեսականորեն կարող են ծիծաղաշարժ լինել: Երկար մտածելուց հետո ես հասկացա, որ խնդիրը տարբեր ռիթմերի մեջ է՝ խոսքի, գործողության եւ պաուզայի հարաբերակցության մեջ: Ես դրա գիտական բացատրությունը չունեմ, բայց հայկական ժամանակակից հումորիստները (բացառությամբ` Վարդան Պետրոսյանի) ինձ «դանդաղ» ու «ձգված» են թվում: Այդպես չեմ ընկալում ես Ռայկինին,  Իլյինսկուն, մերոնցից՝ Մհեր Մկրտչյանին, ասմունքող Սուրեն Քոչարյանին: Ինչ է, ի վերջո, անում Չարլի Չապլինը այս տեսահոլովակում. նա ընդամենը մարդ է սափրում Լիստի երաժտության տակ: Բայց նրա գործողության ռիթմը համահունչ է իմ բիոռիթմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930