Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Արմեն Մովսիսյանը շատ պրոֆեսիոնալ, բարեխիղճ նախարար է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 18,2011 00:26

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու ժամից ավելի տեւած նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր:

ՀՀԿ խորհրդի անդամ, Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվել են նաեւ կիրակի օրը տեղի ունեցած Իջեւանի ընտրությունները, որտեղ Հանրապետական թեկնածուն պարտություն էր կրել: Վեր են հանվել Վարուժան Ներսիսյանի` անհաջողության մատնվելու պատճառները:

Շարմազանովի փոխանցմամբ, մարզպետները ներկա չեն եղել նիստին, բայց կուսակցությունը քննարկել է նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպը եւ որոշում է կայացրել, թե քանի դեռ խնդիրը նախաքննության փուլում է՝ որեւէ միջամտություն չպետք է արվի: ՀՀԿ-ն իր կարծիքը կհայտնի միայն նախաքննությունից հետո:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նոր նախագահի հարցին, Շարմազանովն ասաց. «Քանի որ նախագահը դեռեւս դե յուրե գործում է, հանրապետականները կոռեկտ չեն համարել այդ հարցն այսօր քննարկել»:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը խուսափեց որեւէ մեկնաբանություն անել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի «շարիկ» խաղալու հետ կապված, փոխարենը կարծիք հայտնեց. «Շատ պրոֆեսիոնալ, շատ բարեխիղճ նախարար է»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930