Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը հերթական հրամաններն է ստորագրել

Նոյեմբեր 17,2011 22:10

Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության բաժնի պետ Մուշեղ Բաբայանը: Նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Գեւորգ Գեւորգյանը, որը նախկինում աշխատել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Մհեր Վարդանյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Զարզանդ Եղիազարյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի, ոստիկանության  Նուբարաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հարություն Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել