Լրահոս
Օրվա լրահոսը

Թամամյանի եւ բանդայի անդամների կալանքի ժամկետները երկարացվեցին

Նոյեմբեր 17,2011 22:02

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ուժեղացված ռեժիմ էր հայտարարվել Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանում տեղի էին ունենում դռնփակ մի քանի դատական նիստեր: Նախ դատավոր Մխիթար Պապոյանը եւս 2 ամսով երկարացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ Հովհաննես Թամամյանին դատարան չէին բերել:

Դատավոր Մխիթար Պապոյանի կայացրած դռնփակ դատական մեկ այլ նիստով եւս 2 ամսով երկարացվեց Քյարամ Ամոյանի խափանման միջոց-կալանքը: Ամոյանը հանցագործ աշխարհում հայտնի գող Ճակոյի ազգականն է, որը կասկածվում է մի քանի պետական պաշտոնյաների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Եւս 2 ամսով երկարացվեց «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության տնօրեն Արտուշ Հակոբյանի կալանքի ժամկետը: Այստեղ եւս երկարացման որոշումը կայացրեց դատավոր Մխիթար Պապոյանը: Նույն դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի որոշմամբ եւս 2 ամսով երկարացվեցին Արթուր Մանուկյանի եւ Արամ Հայրապետյանի խափանման միջոց կալանքները: Դռնփակ դատական նիստերից հետո բանդայի գործով կալանավորված բոլոր կասկածյալներին տեղափոխեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որից հետո Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արշալույսները խաղաղվեցին՝ ուժեղացված ռեժիմը վերացվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930