Երրորդ տարին անընդմեջ ավանդական դարձած այս բառերով սկսվեց ԵՊՀ համերգ–մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՈւԽ-ի և ԵՊՀ Մշակույթի կենտրոնի ջանքերով: Տոնական միջոցառումը մեկնակեց ողջույնի խոսքերով. ԵՊՀ ՈւԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը, ողջունելով ներկաներին, հորդորեց ուսանողի համար կարևոր այս օրն անցկացնել մեծ ուրախությամբ, և, արդեն ավանդույթ դարձրեց ուսանողներին ողջույնի խոսքի փոխարեն նվիրել մեկ բանաստեղծություն. այս անգամ`Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը: Առաջին անգամ ԵՊՀ-ի պատմության մեջ հանդիսկանաներին ողջունեց ԵՊՀ-ի առաջին կին ռեկտորը` ուսանող: Մայր բուհում այսօր ինքնավարության օր էր. թե´ ռեկտորը և պրոռեկտորները, թե´ ֆակուլտետների դեկաններն այսօր ուսանողներն էին` հիմնականում` առաջինկուրսեցիներ, ովքեր ընտրվել էին ըստ «Եթե ես լինեի ռեկտոր» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքների:
Տոնական համերգին կատարումներով հանդես էին գալիս բացառապես ուսանողներ` ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաները: Պարային ու երաժշտական գեղեցիկ համարների զուգորդությամբ անցկացվում էր ամենամյա «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցանակներ ստացան յուրաքանչյուր ֆակուլտետից և ԵՊՀ-ի գիտական կենտրոններից մեկական ուսանող` որոնք պարգևատրվեցին ՈւԽ պատվոգրով և մեդալով:
Միջոցառումը անցավ բուռն ցնծությամբ. ներկա ուսանողները չափազանց ոգևորված էին և համերգային կատարումների ժամանակ երբեմն դահլիճը վերածում էին պարահրապարակի:
Համերգ-մրցանակաբաշխությունն այս տարի ևս ավարտվեց հաջորդ տարի նոյեմբերի 17-ին նույն դահլիճում հանդիպելու պայմանավորվածությամբ:
Հռիփսիմե Գալստյան