Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Մհերյանը Սեւանի գաղութում նախ «գանտել»-ով, ապա դանակով հարձակվել է դատապարտյալների վրա

Նոյեմբեր 17,2011 21:08

Նոյեմբերի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում (գաղութ): Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սեւան» ՔԿՀ-ից ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել են, որ նոյեմբերի 15-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում «Սեւան» ՔԿՀ-ի բուժմասում 53-ամյա Գեւորգ Մհերյանը՝ նախկինում 3 անգամ դատված, որը 2009-ի ապրիլի 3-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդված 2-րդ մասի 2-րդ կետով եւ 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, դեռեւս անհայտ հանգամանքներում սպորտային ծանրաքարով («գանտել») հարվածել է նույն գաղութի բուժմասում քնած դատապարտյալ, 38-ամյա Մհեր Փիրումյանին, որը նախկինում երկու անգամ եղել է  դատապարտված, իսկ վերջին անգամ դատապարտվել է 2008-ի օգոստոսի 11-ին ՀՀ քր.օրի 175 հոդվածի 2-րդ մասով 8 տարվա ազատազրկման:

Այդ ամենից հետո Գ. Մհերյանը ինքնաշեն դանակով հարվածել է նույն մասնաշենքում պահվող դատապարտյալ, նախկինում 8 անգամ դատված, 60-ամյա Էդիկ Կարապետյանին: Վերջին անգամ 2008-ի հունիսի 25-ին Է. Կարապետյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ՀՀ քր.օրի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում սկսվել է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել