Արգենտինայում հայտնվել է նոր սոցիալական ցանց, որը նախատեսված է մարդկանց համար, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ. վկայակոչելով Reuters-ին՝ հաղորդում է Ittrend-ը: Ըստ գործակալության հաղորդման՝ ընկերների կամ ընտանիքի անդամների լուսանկարների փոխարեն, նոր սոցցանցի օգտատերերը փոխանակում են կովերի, սոյայի դաշտերի նկարներ եւ Like կոճակն են սեղմում վերջին մոդելի տրակտորների պատկերների ներքո:
Կայքը ստեղծել է իրավաբան Մարիանո Տորուբյանոն, ըստ որի՝ Sojabook-ը (Սոյայի գիրքը) նպատակ ունի համախմբել ֆերմերներին. «Ես իրոք ցնցվել էի, երբ տեսա ֆերմերի, որը նստած էր տրակտորի ղեկին՝ մի կողմում նեթբուք, մյուս կողմում՝ Ipad: Դաշտում աշխատանքի ընթացքում նա միացած էր սոցիալական ցանցին եւ երաժշտություն էր լսում՝ ներբեռնած համացանցից»:
Sojabook-ն առայժմ հազար օգտատեր ունի, սակայն այն ստեղծողը հույս ունի, որ նրանց քանակը կհասնի 10 հազարի:
Կարդացեք նաև