Իտալիայում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել` ուղղված երկրի նոր վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորած նոր կառավարության դեմ: Միլանում, Հռոմում եւ երկրի այլ քաղաքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների եւ բյուջեի կրճատումների ու աշխատատեղերի սակավաթվության դեմ իրենց բողոքն արտահայտող ուսանողների միջեւ:
Հռոմում անցկացվում է նաեւ տրանսպորտի ոլորտի աշխատողների գործադուլ, որի պատճառով քաղաքում այսօր չեն գործում գնացքներն ու ավտոբուսները:
Իտալիայի նոր վարչապետ Մարո Մոնտին այսօր երկրի խորհրդարանի վերին պալատին է ներկայացրել ֆինանսական խիստ խնայողության հիմնական միջոցների փաթեթը, որը միտված է Իտալիան պարտքային ճգնաժամից դուրս բերելուն: Ֆինանսական խիստ խնայողության միջոցներ ծրագիրը ներկայացնելուց հետո սպասվում է, որ խորհրդարանի երկու պալատները պետք է կառավարությանը վստահության շուրջ քվեարկություն անցկացնեն: Վարչապետ Մոնտիի համաձայն, երկրի տնտեսական խնդիրները լուծելու և զարգացումն առաջ մղելու համար Իտալիայի բնակչությանն անհրաժեշտ կլինի որոշ զոհաբերություններ անել:
«Ամերիկայի ձայն»
Կարդացեք նաև