Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մրցանակաբաշխությունը հենց այնպես չի արվում»

Նոյեմբեր 17,2011 19:32

Ուսանողների ամենասպասված օրերից մեկը թերևս նոյեմբերի 17-ն է` ուսանողության միջազգային օրը, որին շատ ուսանողներ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում, շատերն էլ նույնիսկ չգիտեն օրվա խորհուրդը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը երրորդ տարին է, ինչ տոնի առթիվ կազմակերպում է  «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն:

Մեզ հետ զրույցում ուսանողներից մի քանիսը դժգոհեցին անցկացվող մրցանակաբաշխությունից՝ ակնարկելով՝ անարդար է ու անհասկանալի. «Համալսարանում սովորող ուսանողը չգիտի նման միջացառման մասին, չգիտի ինչ  չափանիշներով են ընտրվում այդ լավագույն ուսանողները: Դուք դա համարու՞մ եք օբյեկտիվ: Ես  էլ  եմ ուզում ե մասնակցել, ընդգրկվել…»,- ասում է ուսանողներից մեկը: Մի ուրիշն էլ գիտի՝ ըստ մրցանակաբաշխության ժյուրիի լավագույնները նրանք են, ովքեր ընդգրկված են ուսանողական կառույցներում, որոշել է իր թեկնածությունն առաջադրի մյուս տարի, այն դեպքում, երբ համոզված լինի, որ թեկնածուների մեջ ուսանաղական կառույցներից «մարդ չի լինելու»: «Այսպես, կարծես, իրենք իրենց ընտրեն»,- ասում նա:

Ինչպես տեղեկացրեց ԵՊՀ ՈւԽ նախագահության անդամ Գայանե Դալլաքյանը, այսօր երրորդ անգամ կանցկացվելու էր «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը, որը ոչ մի կապ չունի գարնանն անցկացվող մրցանակաբաշխության հետ: Այնտեղ կարևորվում է ուսանողի առաջադիմությունը` առաջին կուրսից սկսած, իսկ ՈւԽ-ի կողմից անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ հաշվի է առնվում ուսանողի արտալսարանական ակտիվությունը` մասնակցությունը` ֆակուլտետի և համալսարանի ուսանողական կյանքին, ՈՒԳԸ և ՈՒԽ անդամակցությունը, ինչպես նաև առկա տպագրված նյութերը: Մրցույթի անցկացման կարգին անդրադառնալով` Գայանեն հայտնում է. «Մրցանակաբաշխությանը կարող է մասնակցել 1-ին կուրսն ավարտած ցանկացած ուսանող: Սկզբում լրացվում են հարցաթերթիկները, հետո գնահատման սահմանված չափորոշիչներով ընտրվում են 5-ը, որնցից էլ հարցազրույցի միջոցով ընտրվում է մեկը: Մրցանակաբաշխությունը հենց այնպես չի արվում, ու աշխատում ենք հետաքրքրությունը միշտ պահել. 2-րդ փուլն անցնում է հարցազրույցի տեսքով, որի ժամանակ հանձնաժողովի անդամները, այդ թվում մասնակիցները, կատարում են փակ քվեարկություն` ընտրելով 1 մասնակցի: Քվեարկության արդյունքները չեն հրապարակվում մինչև նոյեմբերի 17-ը, և մենք տեղեկանում ենք արդյունքների մասին անմիջապես մրցանակաբաշխության ժամանակ»: Իսկ արդեն սովորական դարձած դժգոհություններին և դժգոհողներին անդրադառնալով՝ Գայանեն ասաց, որ դա բնական է, կարևորն այն է, որ իրենք հնարավորինս օբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում մրցույթին:

Հռիփսիմե Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930