Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանի ընկերությունում սկսվել են հարկային ստուգումներ

Նոյեմբեր 17,2011 19:26

Գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ են սկսվել:

Epress.am-ի տեղեկություններով, հարկային տեսուչները ընկերության հացի եւ խմորեղենի արտադրամասեր են այցելել դեռևս երեկ երեկոյան, իսկ արդեն այսօր լուսաբացից «հիմնավորվել են» այնտեղ և մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ են անցկացնում, ինչպես նաեւ ստուգում են լույսի եւ ջրի սպառման հետ կապված տվյալները:

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Լիճվազք-Թեյի հանքից 102 միլիոն դրամի սարքավորումներ է գողացել, որից հետո նոյեմբերի 14-ին, Համբարձումյանի պնդմամբ, մարզպետը հարձակվել է իր վրա «Մարիոթ» հյուրանոցի մոտ եւ իրեն հարվածներ հասցրել:

Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծը. պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել