Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի ԲՀԿ-ական պաշտոնյան բերման է ենթարկվել ոստիկանություն` թմրանյութ պահելու կասկածանքով

Նոյեմբեր 17,2011 18:38

Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնից ստորագրությամբ ազատ արձակվեց մի քաղաքացի: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Մասիսի քաղաքապետարանի` բնակչության հատուկ սպասարկման բաժնի տնօրեն, նախկինում դատված, 25-ամյա Արթուր Ղազարյանին:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ա.Ղազարյանը բերման է ենթարկվել հենց քաղաքապետարանից: Նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 5-6 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել է եւ ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն. նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում հետաքննություն է սկսվել:

Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Արթուր Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել