Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնաբանելով Սյունիքի մարզպետի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ հանքարդյունաբերության շուրջ ծագած տարաձայնությունները, ասաց. «էլիտար շենքերն ու բնակարանները, որոնք որպես կապիտալ գնել են վերնախավի ներկայացուցիչները, այլեւս չեն կարողանում վաճառել: Դրա համար էլ գնում են նրան, որ ավելի շատ հանքեր շահագործեն: Հույսները դրել են Հրազդանի երկաթի հանքի վրա, որ դրա հաշվին ասեն՝ ՀՆԱ-ի աճ ենք ապահովել: Չկա այնպիսի աճ, որը վերաբերում է ժողովրդին, չկա այնպիսի աճ, որտեղից ավելացված արժեքը կմնա ժողովրդին: Եվ ընդհանրապես տարեկան մինչեւ 3 % բնակչության պակասեցման դեպքում, որը բերում է սպառման կորի պակասեցման, ո՞նց են խոսում ռեալ աճի մասին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ