Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 17-ի առավոտյան ռազմական ոստիկանության աշխատողները Իջեւան քաղաքում ստուգումներ են կատարել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդուն` Նարեկ Ղուլարյանին պատկանող հացաթխման ձեռնարկությունում: Այդ ձեռնարկությունն է հաց մատակարարում Իջեւանի զորամասին: Թերեւս պատահական չէ, որ հենց հիմա է նման ստուգում իրականացվում: Հավանական է, որ այսօր երեկոյան Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ կարվի:
Ոսկան Սարգսյան