17 նոյեմբերի, 2011թ., ք. Երեւան: Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, որից ելնելով այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին ներկայացրեց ստորեւ նշված առաջարկները:
Երեւան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետության ստուգում:
- «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական բյուջեով ֆինանսավորվող 120 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման ստուգում:
- Վերահսկիչ Պալատի հաշվետվությունների մեջ կոնկրետ անդրադառնալ առաջարկությունների կատարմանը:
Ըստ «Ժառանգության» մամուլի հաղորդագրության