ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում եւ երկարամյա կենսաթոշակի իրավունք սահմանել նաեւ այն անձանց համար, ովքեր 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել են պահանջվող զինվորական ծառայության եւ աշխատանքային ստաժը եւ զինվորական ծառայությունից արձակվել են մինչև 2011թ. նոյեմբերի 1-ը։ Այսպիսով, կհստակեցվի նաեւ զինծառայողների դրամական բավարարման ու դրամական բավարարմանը տրվող հավելումների հաշվարկման գործընթացը։
Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության