Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսից մեկը սուտ է խոսում

Նոյեմբեր 17,2011 17:19

Շատ եմ ուզում այս բլոգում քաղաքական բաներ չգրել, բայց չի ստացվում:
Ախր ինքներդ դատեք:
Նոյեմբերի 14-ին գրեցինք, որ Սյունիքի մարզպետը ծեծել է գործարար կնոջը. 17-30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկա», ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Գրել ենք, որ ներկա են եղել պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը: Նույն օրը Սյունիքի մարզպետարանը պաշտոնապես հայտարարեց, որ «ադ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ»:

Իսկ ահա դրանից մեկ օր անց մեր նշած ականատեսներից մեկը՝ Սամվել Սարգսյանը «Առավոտին» տեղեկացրել է. «Դե ինչ ասեմ, ավելի բան պատմելու առանձնակի բան չկա: Սիլվան մի քիչ բարդացրել է, ծեծելբան չի եղել, քաշքշուկ է եղել, ես էլ էնտեղ էի, չթողեցինք շատ բարդանա: Դա էն աստիճանը չէր, որ ինչոր ծեծեր, եւ այլն, եւ այլնեղել է ինչոր քաշքշուկ: Ուղղակի էդտեղ էինք, ես լրիվ պատահաբար հանդիպման էի այնտեղ, ականատես եղանք, չթողեցինք»:

Հիմա ո՞վ է սուտ խոսում. Սյունիքի մարզպետը՝ մարզպետարանի շուրթերով, թե պատգամավորը՝ սեփական շուրթերով: Երկուսն էլ հանրապետական կուսակցությունից են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կպարզվի ով է սուտ խոսում: Հուսանք ստախոսը կպատժվի… օրենքի ողջ խստությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930