«Ոչ թե ԲՀԿ-ն, այլ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է դիմել բուհերին, տարբերեք՝ ԲՀԿ-ն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով, թե ինչու են որոշ պետական բուհերի ռեկտորներ հրաժարվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկած անվանական կրթաթոշակներից: Հարցին, թե գուցե նախարարի հրահանգո՞վ են ռեկտորները հրաժարվում եւ նախարարի «ամբիցիաներով» առաջնորդվում, նախարարը պատասխանեց, թե իր ամբիցիաները վաղուց բավարարել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ