Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ կնախաձեռնենք»

Նոյեմբեր 17,2011 16:24

Եթե այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումները չավարտվեն, կառավարությունը նոյեմբերի 28-ին կկազմակերպի խորհրդարանի արտահերթ նիստ: Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ արտահերթ նիստի անհրաժեշտությունը բացատրելով  հարկային փաթեթի հաստատման անհրաժեշտությամբ: Նրա խոսքերով, փաթեթը պետք է հաստատվի նախքան բյուջեի հաստատումը, մինչդեռ,  ըստ վարչապետի, խորհրդարանը հասցրել է քննարկել փաթեթի միայն 60%-ը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել