ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն «Առավոտի» հետ զրույցում բացատրում է, թե ինչո՞ւ է Վանի ճամփան «ջրի ճամփա» դարձրել. «Ոչ, ոչ մի բիզնես չկա, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, տարեկան այդքան գումար ծախսել, մարդկանց հասցնել այնտեղ, ի՞նչ բիզնեսի մասին կարող է խոսք լինել: Նպատակը միայն հոգեւոր է, եւ որպես արեւմտահայի զավակ իմ հոգուց դա մի մեծ բեռ է գցում, քանի որ հասկանում ես, որ այդ ամենը շատ կարեւոր է, շփումները շատ կարեոր են: Ամեն այցից հետո ավելի է խորանում իմ հավատը:Մեր նախնիների, մեր պատմական հայրենիքի հետ շփումները եւ այցելությունները ինձ համար ավելի շատ ստեղծագործական եւ հոգեւոր աշխատանք են»:
Հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում