Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հետախուզվող ՀՀ քաղաքացին ազատ արձակվեց Հայաստանի դատարանի դահլիճից

Նոյեմբեր 17,2011 16:03

Նոյեմբերի 12-ին Բագրատաշենի մաքսակետից ոստիկանություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Արա Արսենյանը: Մեր տվյալներով, Ռուսաստանի իրավապահները նրան փնտրում են ՌԴ Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում կատարված ինչ-որ գողության կապակցությամբ:

Նոյեմբերի 15-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը քննելով նրա նկատմամբ ելքի արգելքի հարցը` ազատ է արձակել Ասլանյանին: Դատավորը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը Հայաստանին չի ներկայացրել Արսենյանին հանձնելու պահանջ, Հայաստանն էլ չի ստանձնել նրա նկատմամբ քրեական հետախուզում իրականացնելու պարտավորություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930