Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Հանրապետական կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության գրասենյակի մոտ հսկա եղեւնին քանդել է մայթի հենապատը: Նոյեմբերի 16-ին համայնքի ավագանու նիստում քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ իրենք դիմել են բնապահպանական պետական տեսչություն, որտեղից մասնագետները եկել, ուսումնասիրել եւ հավանություն են տվել ծառի հատմանը: Համայնքային տարածքում հատվելիք եղեւնու շինափայտով կնորոգվեն քաղաքային զբոսայգու ջարդված նստարանները:
Ոսկան Սարգսյան