Ծննդյան 36- ամյակի կապակցությամբ առաջինը Թինա Կանդելակիին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը. այս մասին գրում է wday.ru կայքը: Նա Twitter-ում գրել է. « Ծնունդդ շնորհավոր, Թինա: Ընդունիր իմ ու Սերգեյ Սոբյանինի շնորհավորանքները»: Համարձակ հոբելյարն էլ իրեն չի կորցրել ու պատասխանել է. «Շնորհակալություն: Իսկ դուք չե՞ք ցանկանա երեքով նշենք իմ տարեդարձը, միեւնույն ժամանակ կքննարկենք նաեւ դպրոցական կրթության նոր հայեցակարգը»:
Հիշեցնենք, որ սեքսուալ կին, «Մաքսիմ» ամսագրի էջերից անպակաս Թինա Կանդելակին բացի հեռուստանախագծեր վարելուց, զբաղեցնում է նաեւ «Ապոստոլ մեդիա» ընկերության ղեկավարի աթոռը: Անցյալ տարի էլ բացեց իր վրացական խոհանոցով ռեստորանը:
Ինչ վերաբերվում է Թինայի երկրպագուներին, ապա դրանք շատ են. տղամարդիկ խոստովանում են, որ հաճույքով են նայում նրա «անկեղծ» լուսանկարները «Մաքսիմ» ամսագրում, եւ որ ամեն ինչ կտան Թինայի հետ մեկ գիշեր անցկացնելու համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ