Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղծառայողներին հալածո՞ւմ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 17,2011 15:36

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց, թե քաղծառայողները բողոքում են կառավարության նախատեսած սոցիալական փաթեթից, որով կառավարությունը անկանխիկ սոցիալական աջակցություն էր տրամադրելու չինովնիկներին: Պարոն Բադալյանի խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն լուրերը, թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ այդ առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ կառավարությունից պահանջելով  ֆինանսական աջակցությունը տրամադրել կանխիկ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել