Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 15-ամյակի կապակցությամբ երեկ Կապանում մի շարք համայնքային ծառայողներ ու ավագանու անդամներ պատվոգրեր ու դրամական պարգեւներ ստացան` համայնքի կյանքում իրենց կատարած աշխատանքի համար:
Պարգեւ ստացավ ՏԻՄ ձեւավորումից հետո Կապանի առաջին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը: Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը ՀՀ կառավարությունից «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով պարգեւատրվեց` Հայաստանի հարավարեւելյան սահմանների եւ Արցախի պաշտպանության գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:
Բայց շատերի համար, մեղմ ասած, անհասկանալի էր, որ պարգեւ ստացավ քաղաքի ավագանու անդամ Վլադիկ Առաքելյանը: Նա ավագանու նիստերից հաճախ է բացակայում, գրեթե չի մասնակցում համայնքի համար կարեւոր ու արժեքավոր հարցերի քննարկմանը: Անցած տարի, երբ Կապանի քաղաքապետն ու ավագանու այլ անդամներ ուրանի ծրագրի դեմ ակտիվ պայքար էին տանում՝ Վլադիկ Առաքելյանը հավանություն է տվել ուրանի ծրագրին եւ դրական գնահատել այդ նախաձեռնությունը:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ