Ֆիլիպինների մայրաքաղաքում տասնյակ ցուցարարներ հարձակվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղեկցող ավտոշարասյան վրա, գրում է «Գազետա ռու»-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:
«Միջադեպի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել», – ասել է պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները. Ըստ նրա, պետքարտուղարի ավտոշարասյան վրա նետել են ձվեր, ներկով լցված գնդակներ եւ նույնիսկ քարեր:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հիլարին Մանիլայից պատրաստվում էր ուղեւորվել դեպի հաջորդ հանդիպման վայրը: Շարասյունն արագացրել է ընթացքը եւ տեղ հասել առանց միջադեպի: Բողոքի այդ գործողությամբ ցուցարարները հայտնել են իրենց անհամաձայնությունը, որ ԱՄՆ-ն միջամտում է Ֆիլիպինների ներքին գործերին: