Երեկ Մոսկվայում մեկնարկեց Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարը՝ շախմատային 10 գերաստղերի մասնակցությամբ:
Առաջին տուրում Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Հիկարու Նակամուրա-Բորիս Գելֆանդ, Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին պարտիաներում: Անհատական վարկանիշով մրցաշարի ամենահամեստ մասնակիցը՝ Յան Նեպոմնյաշչին, պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ Վասիլի Իվանչուկն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ:
Այսօր Արոնյանը խաղում է Կրամնիկի հետ:
«Առավոտ» օրաթերթ