Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարեւանները վնասազերծեցին

Նոյեմբեր 17,2011 13:46

Կրակայրիչը օգտագործել էր որպես սառը զենք

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը 7 տարի 6 ամիս  ազատազրկման է դատապարտել Սերգեյ Աբրահամյանին, Բագրատ Մանուկյանին եւ Նվեր Ներսիսյանին: Եռյակը մեղադրվել էր ավազակային հարձակում կատարելու համար: Ըստ գործի նյութերի, ավազակային հարձակում կատարելով, նրանք ակնկալել են ձեռք բերել մինչեւ 1 միլիոն դրամ:

Հայտնվել են Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում, սեղմել են Օֆելյա Մնացականյանի բնակարանի զանգի կոճակը: Տանտիրուհին բացել է դուռը, տեսել մինչեւ աչքերը փակած հանցագործին: Նա ատրճանակի նմանվող կրակայրիչով հարվածել է տանտիրուհուն: Նախատեսել էին, որ նախազգուշական կանչից հետո կմիանան կրակայրիչով «գործընկերոջը»: Սակայն չեն հասցրել, քանի որ տանտիրուհու ամուսինն է օգնության հասել:

Տանտիրոջ՝ Լեւոն Միքայելյանի հարեւանները ձայների վրա դուրս են եկել, հանցագործի շալվարի գոտիով կապել են նրա ձեռքերը եւ զանգել ոստիկանություն: Իհարկե, դատարանում հանցագործները լաց լինելու չափ պնդում էին, որ իրենց ծեծել են Լենինգրադյանի բնակիչները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930