Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կասկածյալը պատռել էր ոստիկանի օձիքը

Նոյեմբեր 17,2011 13:44

Սեռական բնույթի հայհոյանքներ՝ քննիչին

Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում վերջերս ավարտվեց Սենիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը հրապարակեց դատավճիռը: Սենիկ Խաչատրյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ազատազրկման: Տեղեկացնենք, որ Սենիկը ձերբակալվել է այս տարվա մայիսի 24-ին:

Այս գործի պատմությունը «Մենք ենք, մեր սարերը» կինոսցենարի «ակամա մշակված» ժամանակակից տարբերակն է:

Մասիս կայարանի մի բնակիչ ոստիկաններին հայտնում է, թե Սիս գյուղի ձկնաբուծարանից գողացել են ձուկ, որն էլ վաճառել են երեւանաբնակ Սենիկին:

Արարատի մարզից ոստիկաններով-սանկցիայով գալիս են Երեւան, Սենիկ Խաչատրյանին «հրավիրում» են բաժին, բռնում եւ փոխադրում են Մասիսի բաժնի հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արման Խաչատրյանի թիվ 28 աշխատասենյակ:

Ըստ ոստիկանների, Սենիկը չի ենթարկվում օպերլիազորին, չի ցանկանում բացատրություն տալ, իսկ ըստ Սենիկի, քննիչը «լավ չի վերաբերվում» իրեն, անընդհատ շեշտելով, թե՝ իմացել ես, որ ձուկը գողացված է եղել ու գնել ես:

Սենիկը դատարանում ասում է, թե ինքը չդիմանալով՝ բռնել է Արման Խաչատրյանի վերնաշապիկի օձիքից, ասելով. «արա, քեզ խելոք պահի»: Իսկ ոստիկան Արման Խաչատրյանը դատարանին հայտնել էր, թե Սենիկը իրեն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, հարվածել է, բռնել է պարանոցից: Ի դեպ, ըստ դատաբժշկական փորձաքննության, ոստիկանը ստացել էր «թեթեւ՝ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»:

Իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքին Սենիկ Խաչատրյանը համաձայն չի եղել եւ դատավճիռը բողոքարկել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Մինչ այդ էլ դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Սենիկ Խաչատրյանը պահանջել է, որպեսզի բեկանվի իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ ինքն արդարացվի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930