Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կողմ է բյուջեին, բայց դրանով ոչ մեկին լավություն չի անում

Նոյեմբեր 17,2011 13:35

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է կառավարության ներկայացրած 2012-ի պետական բյուջեին. «Ես միանգամից ասեմ, որ ԲՀԿ-ն կողմ է լինելու այս բյուջեի ընդունմանը, եւ մենք որեւէ մեկին այդ քայլով լավություն չենք անում, մենք լավությունն առաջինն անում ենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին ենք անում»:

ԱԺ նիստում «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունն արդեն հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու 2012-ի պետական բյուջեի նախագծին: ՕԵԿ-ը կողմ է լինելու, ՀՀԿ-ն դեռ ելույթ չի ունեցել:

Բյուջեի քննարկումների շուրջ մեկնաբանությունները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել