Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի վերջնափուլում են

Նոյեմբեր 17,2011 13:32

Երեկ «Առավոտը» փորձում էր պարզել, թե ի՞նչ արդյունքներ են գրանցվել ԱԺՄ-ի շուրջ ԱԺՄ-ից ստեղծված կուսակցությունների վերամիավորման գործընթացում: Հիշեցնենք, որ այդ առիթով մամուլում բոլոր հավանական եւ անհավանական սցենարները քննարկվեցին: Բայց արի ու տես, որ՝ «անունը կա, ամանումը չկա»: ՀԺԱՄ առաջնորդ Վահրամ Մկրտչյանն «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, որ գործընթացն «անհասկանալի վերջնափուլում» է, քանի որ հարաբերությունները գործընկերայինից այն կողմ դեռ չեն անցնում: Պատճառների մասին մեր զրուցակիցը չցանկացավ խոսել, միայն ասաց, որ առաջիկայում պատրաստվում են նշել ՀԺԱՄ-ի հիմնադրման 10-ամյակը, եւ այդ առիթով տեղի ունենալիք հանդիսավոր արարողության ժամանակ ՀԺԱՄ-ը կհայտարարի իր քաղաքական նախասիրությունների մասին, կհստակեցնի, թե որ ճամբարում են տեսնում հետագա քաղաքական գործընթացներին իրենց մասնակցությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930