Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանահայերը իրավունք ունեն համախմբված ապրելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 17,2011 13:29

Ադրբեջանահայ փախստականների նախաձեռնությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Մեղրի քաղաքի հարեւանությամբ կկառուցվի 100 հազար բնակչի համար նախատեսված քաղաք: Կառուցվող նոր քաղաքը՝ Բագարանը, դեռեւս քաղաքացիական նախաձեռնության փուլում է։ Նախագծով այն պետք է ունենա 20 քառակուսի կիլոմետր տարածք, կառուցելու համար անհարժեշտ կլինի $3.5 միլիարդ ու 5 տարի ժամանակ: Այսօր այս մասին «Արմատ» ակումբում հայտնեցին Ադրբեջանի եւ Նախիջեւանի փախստականների համագումարի նախագահության քարտուղար Մարիամ Ավագյանը եւ իրավաբան Անդրեաս Ղուկասյանը: Անդրեաս Ղուկասյանի ներկայացմամբ, քաղաքի ստեղծման շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել ոչ Ադրբեջանի, ոչ էլ ԼՂՀ-ի իշխանությունների հետ. «Իրավական հարթությունն անվիճելի է. դա միջազգային օրենքից բխող իրավունք է, եւ որեւէ պետություն, այդ թվում եւ Ադրբեջանն այդ իրավունքը վիճարկել չի կարող: Այս 20 տարվա ընթացքում ադրբեջանահայերի հումանիտար խնդիրը չի ներառվել մադրիդյան սկզբունքների եւ ԵԱԿՀ նախագծերի մեջ»:

Սուսաննա Մելիքյանն էլ նշեց, որ ադրբեջանահայերն առանձին էթնիկ մշակույթ կրող ժողովուրդ են եւ համախմբված ապրելու կարիք ունեն: Նրա խոսքերով, ադրբեջանահայերն իրենց վիճակը բարելավելուն ուղղված ոչ ԵԱՀԿ-ի, ոչ էլ ՀՀ-ի քայլերով բավարարված չեն եւ իրենք կարծում են, որ պահանջատեր են եւ ԵԱՀԿ-ից, եւ Ադրբեջանից, որպեսզի թույլ տան մարդու իրավունքների շրջանակներում լուծել իրենց հարցերը. «Ադրբեջանահայերը Հյուսիսային Արցախի, Բաքվի, Սումգայիթի ու այլ շրջանների բնակիչներն են, նրանց խնդիրների լավագույն լուծումը նրանց միավորելն է մեկտեղ»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930