Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնը՝ շոփինգի մայրաքաղաք

Նոյեմբեր 17,2011 12:55

Այս տարի Լոնդոնը ճանաչվել է եվրոպական «շոպինգի» մայրաքաղաք: Քաղաքին այդ կարգավիճակը շնորհվել է Economist Intelligence Unit (EIU) կազմակերպության կողմից Եվրոպայի 33 երկրներում ըստ կատարված ուսումնասիրությունների :

Քաղաքները գնահատվում էին փորձագետների կողմից մի քանի չափանիշներով, մասնավորապես, տարաբնույթ խանութների եւ հոթելների առկայությամբ, դրանցում առաջարկվող ծառայությունների մակարդակով, առաջարկվող ապրանքների գնային մատչելիությամբ, տրանսպորտային համակարգով, մշակութային ժառանգության օբյեկտների քանակով, ինչպես նաեւ՝ եղանակային պայմաններով:

Պարզվեց, որ այս բոլոր պայմանները հաշվի առնելով, Լոնդոնը առաջ է անցել այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Մադրիդը, Բարսելոնը, Փարիզն ու Հռոմը: 100 հնարավոր բալերից՝ չափանիշներից յուրաքանչյուրին համապատասխանելու առումով, բրիտանական մայրաքաղաքը 80,6 է ստացել: Ընդ որում, հետազոտողները նշել են, որ ընդհանուր առմամբ, եվրոպական քաղաքները շոպինգի համար ավելի նախընտրելի են, քան ասիականներն ու ամերիկյանները: Դրա մասին են վկայում մեկ այլ հետազոտության տվյալները, որոնք ցույց են տվել, որ զբոսաշրջիկների  մեծ մասը, ում՝ արտասահման մեկնելու հիմնական նպատակը եղել է շոպինգը, գերադասել են մեկնել հատկապես եվրոպական երկրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930