Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոնդուրասի նախկին առաջին տիկինը որոշել է դառնալ նախագահ

Նոյեմբեր 17,2011 12:28

Հոնդուրասի նախկին նախագահ Մանուել Սելայայի տիկինը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին՝ տեղեկանում ենք lenta.ru-ից, որը հղում է կատարել Honduras Weekly –ին: Քսիոմարա դե Սելայան կառաջադրվի ամուսնու կողմից հիմնադրված Ազատության եւ վերածնունդի կուսակցության կողմից:

Երկրի նախկին առաջին տիկնոջ թեկնածությանը կաջակցեն հինգ քաղաքական ուժեր: Ինքը՝ Մանուել Սելայան, որին 2009-ին «գահընկեց» արեցին, չի կարող կրկին անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Նախագահական ընտրությունները Հոնդուրասում սպասվում են ուղիղ երկու տարուց՝ 2013թ. նոյեմբերին: Ներկայումս Հոնդուրասի նախագահը Ազգային կուսակցության ներկայացուցիչ Պորֆիրիո Լոբոն է, որը հաղթել է 2009-ի նախագահական ընտրություններում, որոնք կայացան այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվեց Մանուել Սելայան: Հեղաշրջումից հետո Հոնդուրասի նոր իշխանությունները մի քանի հետաքննություններ կատարեցին Սելայայի գործով՝ կասկածներ կային, որ նա հայրենիքի դավաճան է, պաշտոնական դիրքն է չարաշահել, փաստաթղթեր է կեղծել եւ այլ մեքենայություններ արել: Սակայն 2011-ին Սելայայի վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները, եւ նա հնարավորություն ստացավ վերադառնալ հայրենիք Կոստա-Ռիկայից, ուր նրան արտաքսել էին հեղաշրջում իրականացնողները: Հոնդուրաս վերադառնալուց հետո նա ստեղծեց Ազատության եւ վերածնունդի կուսակցությունը՝ Ժողովրդական դիմադրության ազգային ճակատի հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930